Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Տեղի է ունեցել Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման հանձնաժողովի նիստը

Տեղի է ունեցել Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման հանձնաժողովի նիստը
08.11.2012 | 11:45

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգևոր ճեմարանում տեղի է ունեցել Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված միոջոցառումների իրականացման հանձնաժողովի նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ անդրադարձ է կատարվել հոբելյանական ծրագրում ընդգրկված միջոցառումների իրականացման ընթացքին և արդյունքներին: Մասնավորապես, նշվել է, որ արդեն իսկ տեղի է ունեցել «Ատղագիտական ժառանգությունն ազգային մշակույթում» թեմայով միջազգային պատմա-աստղագիտական գիտաժողով, որին մասնակցել են 50-ից ավելի գիտնականներ:

Կազմակերպվել է նաև Անանիա Շիրակացուն նվիրված երիտասարդ աստղագետների միջազգային դպրոց, թեմատիկ գրքային ցուցահանդեսներ, ստեղծվել է Անանիա Շիրակացի թվային շտեմարան և կայք, տեղի է ունեցել «Անանիա Շիրակացի - 1400» հոբելյանական ցուցահանդես: Անցկացվել է նաև «Շիրակացու օրեր» ավանդական փառատոնը: Հոբելյանական միջողցառումների շրջանակում բարեկարգման աշխատանքներ են կատարվել Կումայրիի 7-րդ դարի եկեղեցու տարածքում: Հանրակրթական ուսումնական հաստատություններում կազմակերպվել են Անանիա Շիրակացուն նվիրված բաց դասեր, քննարկումներ և այլն: Նախատեսվում է 2013 թվականին հրատարակել է «Անանիա Շիրակացի. ուսումնասիրություններ» գիրքը:
Այնուհետև քննարկվել են նիստի մասնակիցների առաջարկները՝ Անանիա-Շիրակացու 1400-ամյակին նվիրված այլ հոբելյանական միջոցառումների կազմակերպման վերաբերյալ:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել միջոցառումները կազմակերպել բարձր մակարդակով և հանրությանը ներգրավել այդ գործընթացում:

Դիտվել է՝ 1501

Մեկնաբանություններ